Chrome-ի դինոյի պատմությունը
Chrome-ի դիզայներ Սեբաստիեն Գաբրիելը պատմել է, որ խաղը «նախապատմական դարաշրջանի»՝ առանց ինտերնետի ժամանակների հիշեցում է։ Այստեղից էլ Տ-Ռեքսը, իսկ պիքսելային ոճը հղում է բրաուզերի սեփական սխալների նկարազարդումներին։
Ընկերության ներսում նախագիծը կոչվում էր «Project Bolan»՝ ի պատիվ յոթանասունականների T. Rex ռոք խմբի մենակատար Մարկ Բոլանի։ Ինժեներները մտածում էին դինոյին մռնչյուն և հարվածներ ավելացնել, բայց հրաժարվեցին, որ խաղը մնա հնարավորինս «նախնադարյան»։
Խաղն առաջին անգամ թողարկվեց 2014-ի սեպտեմբերին, սակայն հին Android-ներում վատ էր աշխատում, ուստի վերջնական տարբերակը պատրաստ եղավ նույն թվականի դեկտեմբերին։
Այսօր ոչինչ անջատել պետք չէ. հասցեագոտում գրեք chrome://dino, և խաղը կբացվի ամբողջ պատուհանով։
Հեղինակները հաշվարկել են, որ մեկ վազքը կարող էր տևել 17 միլիոն տարի՝ ուղիղ այնքան, որքան Տիրանոզավր ռեքսն ապրել է Երկրի վրա։
Եվս մեկ մանրուք. Chrome-ի տասնամյակի առթիվ՝ 2018-ին, մշակողները խաղում տոնական անակնկալ թաքցրին՝ տորթ և տոնական գլխարկ դինոյի համար։ Ներքևում տեսանյութ է խաղի ստեղծման ամբողջական պատմությամբ։